Հայաստանի սամբիստները ձեռնունայն վերադարձան աշխարհի առաջնությունից
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 12-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի 2021թ. առաջնությունում Հայաստանի 10 պատվիրակները չկարողացան մեդալ նվաճել:
Կանանց մրումներում 50 կգ քաշային Մելինե Մամիկոնյանը և 54 կգ Վարսիկ Գրիգորյանը տանուլ տվեցին առաջին մենամարտերը և դուրս մնացին պայքարից:
Սպորտային սամբոյի տղամարդկանց առաջնությունում Մաքսիմ Մանուկյանը (64 կգ) և Արթուր Հակոբյանը (79 կգ) նույնպիսի ճակատագրի արժանացան, ինչպես մեր կանայք:
Գրիգոր Մխիթարյանը (58 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (71 կգ) և Արսեն Ղազարյանը (88 կգ) պարտությունից հետո իրավունք ստացան մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարերին, սակայն չկարողացան օգտվել լավ առիթից և յուրաքանչյուրն իր քաշային կարգում գրավեց 7-րդ տեղը:
Մարտական սամբոյում հանդես եկած մեր 3 սամբիստներից Արմեն Մնացականյանը (58 կգ) և Համլետ Սուքիասյանը (64 կգ) նույնպես պարտվեցին նախնական փուլում և դուրս մնացին պայքարից: Կարեն Ավետիսյանը (98 կգ) չնայած մեկ մարտ անցկացրեց և տանուլ տվեց, սակայն գրավեց 5-րդ տեղը: