Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sevan 17.11. (1)
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգայի նորեկը չի ներկայանա օրացուցային խաղին

«Սևան» ֆուտբոլային ակումբը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ: Ահա այն.

Հարգելի ֆուտբոլասերներ

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։

Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի։

 

Այդպիսով, ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգայի նորեկը չի ներկայանա առաջնության օրացուցային հերթական խաղին: Ավաղ, հայկական ֆուտբոլում տխուր ավանդույթները շարունակվում են: