A
A
ՀՖՖ-ն պարզաբանել է «Սևան» - «Ալաշկերտ» չկայացած խաղը
Աջակցիր «Ա1+»-ինVBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան» - «Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել՝ «Սևան» թիմի հանդիպմանը մարզադաշտ չժամանելու պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած։ Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը:
ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն: