Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Կապան-Ճակատեն հատվածում հայտնված գյուղերը օգնություն են ստանում

Սյունիքի հարցերով միջգերատեսական աշխատանքային խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով արձագանքել խնդիրներին, որոնց հանդիպում են Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի փակման հետեւանքով դժվարության մեջ հայտնված գյուղերը։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը"
 
Երեկ Ճակատեն-Ծավ հատվածի գյուղեր է ուղարկվել 3 տոննա բենզին ու 3 տոննա դիզելային վառելիք, այսօր՝ 2 տոննա բենզին ու 1 տոննա դիզելային վառելիք։
Այսօր շարժական մեքենայով նաեւ բնական գազ է առաքվել գյուղեր՝ ավտոմեքենաների լիցքավորման համար։
 
Բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ու դրանց լուծումն օպերատիվորեն համակարգելու համար ճանապարհի փակումից ի վեր գյուղերում են աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանն ու Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։