A
A
«Նորավանքը» մտնում է գավաթի կիսաեզրափակիչ, իսկ «Արարատ-Արմենիան» լքում է մրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինԽաղը կայացել է Չարենցավանում։ VBET Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում գրանցվեց հերթական անակնկալը։ Հայաստանի առաջնության միանձյա առաջատար «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակիչ խաղում հանդիպեց նույն մրցաշարի ետնապահ «Նորավանքի» հետ։ Չարենցավանում կայացած խաղում նախ երկու գոլ խփեցին նորավանքցի ֆուտբոլիստները։
«Արարատ- Արմենիան» միայն կրճատեց հաշվի տարբերությունը։ Այդպիսով, «Նորավանքը» հաղթեց 2։1 հաշվով և մտավ կիսաեզրափակիչ, իսկ «Արարատ-Արմենիան» ժամանակից շուտ լքեց գավաթի խաղարկությունը։
Հիշեցնենք, որ երեկ անակնկալ հաղթանակ էր տարել Չարենցավանի «Վանը», որը հյուրընկալվելիս 11մ հարվածներով պարտության էր մատնել Հայաստանի առաջնության երկրորդ հորիզոնականում ընթացող «Փյունիկին»։