Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hjk
A A
Սպորտ

Ցանկանում ենք հաղթանակով հրաժեշտ տալ մեր երկրպագուներին ու Դանիելին. ՀԻԿ-ի գլխավոր մարզիչ

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի ՀԻԿ ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Տոնի Կոսկելան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի Երևանի «Ալաշկերտի» հետ խաղի մասին:

 

«Սա մեր վերջին տնային հանդիպումն է, դրա համար ցանկանում ենք հաղթանակով հրաժեշտ տալ մեր երկպագուներին ու Դանիելին (խոսքը թիմի ֆուտբոլիստ Դանիել Օ’Շոնեսիի մասին է, որն առաջիկա ձմռանը տեղափոխվելու է գերմանական «Կառլսրուէ» ակումբ), ինչպես նաև վաստակել 3 միավոր: Դա մեզ հնարավորություն կտա խմբում զբաղեցնել 3-րդ տեղը:

 

«Ալաշկերտին» ծանոթ ենք առաջին խաղից հետո: Թիմում կան անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնք վտանգավոր են դառնում, երբ նրանց ազատություն ես տալիս: Կարծում եմ, որ մրցակիցը մեծ ուժեր կկենտրոնացնի պաշտպանությունում, ուստի մենք պետք է շատ ջանքեր թափենք, որպեսզի կարողանանք ճեղքել այն», - ասել է ֆինն մասնագետը:

 

Նշենք, որ ՀԻԿ - «Ալաշկերտը» խաղը կկայանա այսօր, ժամը 21:45-ին: Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում ֆիննական թիմին, որի հաղթանակը 5 անգամ բարձր են գնահատել` 1,45 ըննդեմ 7,00-ի: