Հայերեն չեմ խոսում, Հայաստանում չեմ ապրել, բայց ես հայ եմ․ Ստաս Նամին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հայազգի անվանի արվեստագետ, ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, պրոդյուսեր Ստաս Նամինի 70-ամյա հոբելյանին նվիրված հոբելյանական համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Ստաս Նամինի «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը և Centuria S-QUARK սիմֆոնիան։
Համերգից առաջ «Ա1+»-ը զրուցել է Ստաս Նամինի հետ։
«Ես երջանիկ մարդ եմ, քանի որ միշտ զբաղվել եմ նրանով, ինչ ցանկացել եմ անել։ Երբևէ երաժշտությամբ կամ գեղանկարչությամբ գումար չեմ վաստակել։ Որպեսզի կարողանամ ազատ ստեղծագործել և որևէ կախում չունենամ տարբեր չինովնիկներից ու հովանավորներից, զբաղվել եմ բիզնեսով, և այսպես ասած՝ ինքնաֆինանսավորել եմ իմ ստեղծագործական գործունեությունը։ Անգամ մշակույթի նախարարության տեղը չեմ իմանացել»,- ասաց արվեստագետը։
Հարցին, թե ռուսական մշակույթում մեծացած մարդը որքանով իրեն կարող է հայ զգալ, Նամինը պատասխանեց․
«Նախ, ես մեծացել եմ ոչ թե ռուսական, այլ համաշխարհային մշակույթով։ Այո, հայերեն չեմ խոսում, Հայաստանում չեմ ապրել, բայց ես հայ եմ»։