Հաագայի դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով միջանկյալ որոշումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց իր որոշումը Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ:
Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը, ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունը, բայց առանց վերադարձնելը պարտավորեցնելու: Պահանջեց կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարաձգել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը: Ադրբեջանը նաեւ պետք է վստահեցնի, որ ռազմավարի պուրակի հեռացված ցուցանմուշները չեն վերադարձվի:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասնրամասները՝ տեսանյութում