Բացել լրահոսը Փակել լրահոսը
266206688_920442501941483_8147111352202053936_n
A A
Հասարակություն

«Սիսական» ջոկատի մարտիկները դատապարտում են Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումները

«Սիսական» ջոկատի մարտիկները հայտարարությամբ են հանդես եկել նույն ջոկատի հրամանատար, գնդապետ, արցախյան 3 ազատամարտի մասնակից Աշոտ Մինասյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ։
 
Ջոկատի մարտիկները կոչ են արել ՀՀ իշխանություններին` դադարեցնել քրեական հետապնդումները հայրենիքի նվիրյալի նկատմամբ:
 
«Գործող իշխանություններն իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. թշնամուն են հանձնվում Սյունիքի՝ կենսական նշանակություն ունեցող հատվածներ, և «Սիսական» ջոկատն իր հրամանատարի ղեկավարությամբ այդ ազգադավ քաղաքականությանը խանգարող կառույցներից մեկն է»,– նշված է հայտարարության մեջ: