Նոր վիճակահանություն. «Լիվերպուլի» և «Ռեալի» բախտը չբերեց, իսկ «Բավարիան» գոհ մնաց
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի նոր վիճակահանությունը։
Ըստ դրա մրցաշարի գավաթակիր Լոնդոնի «Չելսիին» այս փուլում կրկին մրցակից է բաժին հասել Ֆրանսիայի գործող չեմպիոն «Լիլը»: Իսկ զինվորականներն ասում են, որ արկը նույն փոսում չի հայտնվում:
Մնացած 7 զույգերը լիովին փոխվել են.
«Բենֆիկա» - «Այաքս»
«Վիլյառեալ» - «Յուվենթուս»
«Աթլետիկո» - «Մանչեսթեր Յունայթեդ»
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» - «Բավարիա»
«Ինտեր» - «Լիվերպուլ»
«Սպորտինգ» - «Մանչեսթեր Սիթի»
«ՊՍԺ» - «Ռեալ»
«Չելսի» - «Լիլ»
Հիշեցնենք առաջին վիճակահանության արդյունքները.
«Բենֆիկա» - «Ռեալ»
«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Սիթի»
«Աթլետիկո» - «Բավարիա»
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» - «Լիվերպուլ»
«Ինտեր» - «Այաքս»
«Սպորտինգ» - «Յուվենթուս»
«ՊՍԺ» - «Մանչեսթեր Յունայթեդ».
«Չելսի» - «Լիլ»
Արդյունքում, նոր վիճակահանությամբ առաջին հերթին մարզական բախտը չժպտաց «Լիվերպուլին» և Մադիդի «Ռեալին», որոնց այս անգամ բարդ մրցակիցներ բաժին հասան: Իսկ ահա Մյունխենի «Բավարիան» կարող է հագիստ շունչ քաշել, քանի որ Ավստրիայի չեմպիոնն ավելի հեշտ մրցակից է, քան Մադրիդի «Աթլետիկոն»:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2022թ փետրվարի 15-16-ին և 22-23-ին: Պատասխան խաղերը նախատեսված են մարտի 8-9-ին և 15-16-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, Սանկտ Պետերբուրգում: