Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրդեհ Ստեփանավան քաղաքում (տեսանյութ)

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:32-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասի պահեստում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է պահեստավորած անասնակեր (մոտ 6000 հակ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։17-ին։ ԱԻՆ