A
A
«Ռոման» հաղթեց «Սպեցիային» և հավասարվեց «Յուվենթուսին». Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» իր հարկի տակ ընդունեց «Սպեցիային» և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը անկյունային հարվածներից հետո խփեցին թիմի կենտրոնական պաշտպաններ Սմոլինգն ու Իբանյեսը: Երկու դեպքում եմ նրանց փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 28 միավոր և հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Յուվենթուսին», սակայն երկու թիմերն էլ արդեն 8 միավորով ետ են մնում 4-րդ հորիզոնականից, այսինքն` չեմպիոնների լիգայի գոտուց:
«Ռոման» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 18-ին, երրորդ տեղում ընթացող «Ատալանտայի» հետ: