Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada-24
A A
Սպորտ

Ֆրանսիացիները խախտում են օլիմպիական խաղերի ավանդույթը

Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականին, Փարիզում։

2024թ Փարիզում նախատեսված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Սենա գետի վրա և ափերին: Այդ մասին տեղեկացնում է խաղերի կազմկոմիտեի թվիթերյան էջը։

«Սենա գետի վրա կլինի ամենադիտարժան և հասանելի բացման արարողությունը օլիմպիական խաղերի պատմության մեջ։ Այն բաց կլինի բոլորի և ձեր համար», - նշված է կազմկոմիտեի հայտարարության մեջ։

Այդպիսով, օլիմպիական խաղերի բացման արարողությունն առաջին անգամ կանցկացվի մարզադաշտից դուրս, ընդ որում գետի ափին, հենց գետի վրա։ Խաղերի կազմակերպիչները նախատեսում են կազմակերպել 160 նավակների շքերթ, որոնք կտեղափոխեն մասնակից երկրների պատվիրակություններին:

Շքերթի երթուղու երկարությունը, որին հետևելու համար գետի  ափերին կտեղադրվեն 80 հսկայական հեռուստաէկրաններ, կկազմի մոտ 6 կիլոմետր: Արարողությանը կարող են հետևել մոտ 600 հազար հանդիսականներ: Սխասվում է, որ Փարիզի օլիմպիական խաղերի բացմանը կմասնակցեն 120 երկրների ղեկավարներ։

2024թ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը: