Բացել լրահոսը Փակել լրահոսը
75333_b
A A
Հասարակություն

Կապան-Աղվանի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 14-ին, ժամը 10։12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է «Uaz Pickup» մակնիշի ավտոմեքենա, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:25-ին: Այրվել է ավտոմեքենան: