A
A
Դավիթ Հովհաննիսյանը 4-րդ տեղը գրավեց Բ խմբում․ ծանրամարտի աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՏաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 96 կգ քաշային տղամարդիկ։
Հայաստանից հայտավորված երկու մարզիկներից առաջինը հանդես եկավ Դավիթ Հովհաննսիյանը, որը ընդգրկված էր Բ խմբում։ Նա երկամարտում ցույց տվեց 370 կգ արդյունք (165+205) և գրավեց 4-րդ տեղը։
Այսօր երեկոյան պայքարի մեջ կմտնեն Ա խմբում ընդգրկված 11 ծանրորդները, որոնք կվիճարկեն աշխարհի չեմպիոնի կոչումը։ Նրանց թվում է նաև 2019թ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։