Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (1)
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար:  

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, տղամարդկանց մեր հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռևս հստակեցված չէ:

 

2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան Հայաստանի պատանեկան հավաքականները: Տղաների Մ-16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ-18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-31-ը, Սան Մարինոյում:

 

Կանանց մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները: Աղջիկների Մ-16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը (մրցավայրի դեռ հայտնի չէ), իսկ Մ-20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-17-ը,  Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: