Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 16.12.
A A
Սպորտ

Երևանում այսօր կմեկնարկի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի միջազգային մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները, ընդ որում Հայաստանն ու Ուկրաինան ներկայացված կլինեն երկուական թիմով:

 

Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականի մարզչական կազմն իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտա հավաքականի առաջին և երկրորդ համարներին:

 

Մրցաշարը կտևի չորս օր և կավարտվի դեկտեմբերի 19-ին: