Բացել լրահոսը Փակել լրահոսը
6518477
A A
Քաղաքականություն

Բաքուն հայտնել է, որ Հայաստանին է հանձնել գերեվարված 10 զինծառայողների

Ադրբեջանը կիրակի օրը Հայաստանին Եվրամիության միջնորդությամբ փոխանցել է 10 հայ զինծառայողների։ Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը։

«Որպես մարդասիրության սկզբունքներին հավատարմության դրսևորում՝ Ադրբեջանի Հանրապետությունը Եվրոպական միության միջնորդությամբ դեկտեմբերի 19-ին Հայաստանին է հանձնել 10 հայ զինծառայողների», – ասված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։