Բացել լրահոսը Փակել լրահոսը
6e273e7061bde4fcb31cb8b5e5cd7ca4
A A
Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր․ Shamshayn.com

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ  արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց  ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը, ովքեր բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, համանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը: Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ  մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն: Վերջիններիս  դիերը եղել են կիսաքայքայված:  Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: