Բացել լրահոսը Փակել լրահոսը
269697793_986487265283812_3368811628692035682_n
A A
Հասարակություն

Ուսուցիչների համար նոր ուղեցույց՝ ուսումնական ձեռնարկ երեխաների իրավունքների վերաբերյալ դպրոցներում օգտագործելու համար

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է «Եկեք սովորենք երեխայի իրավունքները» ուղեցույցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցության արդյունքում:
 
Ուղեցույցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել է որպես ուսումնական նյութ դպրոցներում օգտագործելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ուղեցույցի համար անչափ կարևոր ջանքեր է գործադրել Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:
 
Երեխաներին անհրաժեշտ է իրազեկել իրենց իրավունքների և այդ իրավունքների իրականացման հնարավորությունների մասին. այդ դեպքում երեխաները կկարողանան պատշաճ իրացնել իրենց իրավունքները, պաշտպանել այլ երեխաների իրավունքները և թույլ չտալ դրանց խախտումը, ինչպես նաև լինել իրավավիճակից ու սեփական վարքագծի նկատմամբ պատասխանատու քաղաքացիներ:
 
Ուղեցույցում ներկայացված են երեխաների իրավունքներին առնչվող հաճախ հանդիպող իրավիճակներ և հարց ու պատասխանի, քննարկումների միջոցով հնարավորություն է ստեղծված սովորել երեխաների իրավունքները, ինչպես նաև գտնել երեխաների լավագույն շահերից բխող լուծումներ կոնկրետ իրավիճակների համար: