Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess robert
A A
Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար. արագ շախմատի ԱԱ

Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 6-9-րդ տուրերը:

 

Հայաստանի շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 4 պարտիայից երեքում հաղթանակտ րավա, այդ թվում նաև ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ: Նա վաստակել է 6,5 միավոր և այժմ բաժանում է 5-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառսլենը, որն իր անվա դիմաց գրանցել է 7,5 միավոր:

 

Մեր մյուս շախմատիստներն անկայուն հանդես եկան մրցումային երկրորդ օրը և այժմ բավականին ետ են մնում միանձնյա առաջատարից: Մասնավորապես` 37-րդ տեղում գտնվող Սերգեյ Մովսեսյանը Մագնուս Կառլսենին արդեն զիջում է 2 միավորով:

 

Վաղը կկայանան վերջին չորս տուրերը: Չեմպիոնի կոչման համար հիմնականում կպայքարենց հենց առաջին 13 հորիզոնականներում գտնվող շախմատիստները, այդ թվում Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրա հերթական մրցակիցը կլինի վրացի Բադուր Ջոբավան: