Մահացել է Դիեգո Մարադոնայի կրտսեր եղբայրը, որը նույնպես ֆուտբոլիստ է եղել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական Նեապոլ քաղաքում 52 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի եղբայրը` Ուգո Մարադոնան:
Վերջինս 1987 թվականին, երբ Դիեգո Մարադոնան պայամանագիր է կնքել «Նապոլիի» հետ, նրա հետ միասին ընդգրկվել է իտալական թիմի կազմում: Սակայն, կրտսեր Մարադոնան ընդամենը մեկ խաղի է մասնակցել: Դրանից հետո նա հանդես է եկել տարբեր թիմերում` իսպանական «Ռայո Վալյեկանոյում», ավստրիական «Ռապիդում», վենեսուելական «Դեպորտիվո Իտալիայում», ճապոնական «Սապորոյում»: 1992-94թթ խաղացել է իտալական «Ասկոլիում», որտեղ անցկացրել է 60 հանդիպում և խփել 7 գոլ:
1999 թվականին Ուգո Մարադոնան կրկին վերադարձել է Նեապոլ, որտեղ նշանակվել է ֆուտբոլի դպրոց տնօրեն, բացի այդ մարզել տեղի սիրողական թիմերից մեկը:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան մահացել էր 2020 թվականի նոյեմբերի 25-ին, սրտի աշխատանքի հանկարծակի կանգից: