A
A
Ինչ միջոցառումներ են կատարվելու տոներին Մայր Աթոռի մասնակցությամբ․ ժամանակացույց
Աջակցիր «Ա1+»-ինՄայր Աթոռ Ս. Էջմիածնից ներկայացրել են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ սպասվող արարողությունների ժամանակացույցը․
Դեկտեմբերի 31
ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին,
հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
Հունվարի 1
ժամը 10:00-ին - Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում,
Հունվարի 5
ժամը 17:30-ին - Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,
Հունվարի 6
ժամը 10:30-ին - Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր
եկեղեցում,
Հունվարի 7
ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում: