Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթոյան
A A
Հասարակություն

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է նոր արտահերթ զեկույց դատական գործերի «ձեռքով» մակագրման վերաբերյալ: Հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Դատական համակարգում ու փաստաբանների մեր հարցումները, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները, ազատազրկվածների հետ առանձնազրույցները հաստատում են, որ վիճակը մտահոգիչ է՝ մարդու սահմանադրական իրավունքների համար վտանգավոր նախադեպերով:

Ըստ հավաստի ահազանգերի՝ Վարչական դատարանում, օրինակ, Դատարանի նախագահն ինքն է որոշում 5 դատավոր ունեցող դատական կազմերում ընդգրկվող դատավորներին` առանց չափանիշների, սեփական հայեցողությամբ: Խոսքը նաև դատական կազմերում հաճախ կրկնվող՝ նույն դատավորների ընդգրկելու խնդրի մասին է: Խոսքն այն էլ վերաբերում է բացառիկ զգայուն հարցերի, ինչպիսիք են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերը կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, ըստ մեզ ներկայացված ահազանգերի, ընդհանրապես մակագրություններ է անում նաև դատարանի աշխատակազմի ղեկավարը` բացի այն, որ չկան ամրագրված չափանիշներ հենց դատարանի նախագահի համար: Նշվող պատճառն այն է, որ թե՛ ֆիզիկապես, թե՛ մասնագիտական առումով դատարանի նախագահը, այսինքն՝ մեկ մարդ, ի վիճակի չէ իրականացնել այդքան գործերի մակագրություն։