Բացել լրահոսը Փակել լրահոսը
271495538_1344696285976711_508490306211991992_n
A A
Պաշտոնական Հասարակություն

3-5 աստիճանով տաքանալու է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, հնարավոր են թույլ տեղումներ: 

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 8-ին, 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 10-ին և 12-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։