A
A
Այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 9-ին, ժամը 15։16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել` 17:59-ին: Այրվել է մոտ 15 հա եղեգնուտ։