A
A
Հենրիխ Մխիթարյանը նոր խաղընկեր ունի
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վեց ամսով վարձակալել է «Պորտուի» 29-ամյա կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրային: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իտալական ակումբը վարձակալման համար վճարել է 1,3 մլն եվրո: «Ռոման» առաջիկա վեց ամսում իրավունք ունի 13 մլն եվրոյով գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: Այդ դեպքում ակումբի և խաղացողի միջև կկնքվի չորս տարվա պայմանագիր` ամսական 2,5 մլն եվրո աշխատավարձով:
Սերժիու Օլիվեյրան ընթացիկ մրցաշարջանում «Պորտուի» կազմում անցկացրել է 24 խաղ, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ: