A
A
«Ալաշկերտը» կգլխավորի Ղազախստանից եկած մասնագետը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը չի երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչի և նրա օգնական Վլադիմիր Պրոչիկևիչի պայմանագրերը: Այդպիսով, սերբ մասնագետները ազատվել են իրենց պաշտոններից:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնել է Արամ Ոսկանյանը, որը նախորդ երկու տարիներին աշխատում էր ղազախական «Ատիրաու» ակումբում։ 46-ամյա մասնագետն ընդմիջումներով «Ալաշկերտը» գլխավորել է նաև 2017-2019 թվականներին:
Արամ Ոսկանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Մանուկ Սարգսյանը և ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը։ Նրա գլխավորությամբ թիմը մարզումները կվերսկսի հունվարի 15-ին։