Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Մենք պետք է արտաքսենք Ջոկովիչին. ավստրալացի լրագրող

Ավստրալացի լրագրող Էնտոնի Գելոուեյը հայտարարել է, որ տեղի ԶԼՄ-ները պետք է ամեն ինչ անեն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին երկրից արտաքսելու համար:

«Սերբ մարզիկին այժմ դժվար է հանել երկրից, բայց մենք բոլորս պետք է համախմբվենք և անենք դա: Ինչպես կարելի է, որ չպատվաստված մարդը գտնվի Ավստրալիայում», - ասել է անվանի լրագրողը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետը Ավստրալիա է ժամանանել այդ երկրի թենիսի բաց առաջնությանը մասնակցելու համար: Սակայն, պատվաստված չլինելու պատճառով նա հունվարի 4-10-ը մեկուսացած պահվել էր ներգաղթածների համար նախատեսված հյուրանոցում: Նովակ Ջոկովիչը ավստրալական դատարանում բողոքարկել էր այդ որոշումը և հաղթել գործը: Հունվարի 11-ից նա սկսել է մարզումները:

Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, Ավստրալիայի կառավարությունը սերբ թենիսիստի մասին վերջնական որոշում պետք է կայացնի հունվարի 14-ին: Նշենք, որ Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկելու է հունվարի 17-ին: