Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan 15.01.
A A
Սպորտ

ՀՀ շախմատի առաջնություններում պայքարը գնալով սրվում է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի շախմատի առաջնության 4-րդ տուրի պարտիաները։

 

Տղամարդկանց մրցաշարում իրենց անդրանիկ հաղթանակները տարան Մանուէլ Պետրոսյանը և Արման Փաշիկյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Դավիթ Շահինյանին և Արման Միքայելյանին: Նրանք վաստակեցին 2,5 միավոր և հավասարվեցին առաջատարներ Սամվել Տեր-Սահակյանին, Զավեն Անդրիասյանին ու Հայկ Մարտիրոսյանին, որոնք այս տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Առաջնությունում դեռևս հաղթանակ չեն տարել երեք շախմատիստ` Շանթ Սարգսյանը, որը բոլոր չորս պարտիաներն ավարտել է ոչ-ոքի, Տիգրան Հարությունյանը, որն իր ակտիվում ունի 1,5 միավոր, և Տիգրան Լ. Պետրոսյանը, որը վերջինիս հետ խաղում վաստակեց առաջին կես միավորը:

 

Վաղը կայանալիք 5-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն միանգամից չորս առաջատարներ. Զավեն Անդրիասյանը կմրցի Մանուէլ Պետրոսյանի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` Արման Փաշիկյանի հետ: Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը, որը վաստակել է 2 միավոր:

 

Կանանց առաջնությունում շարունակում են հաջող հանդես գալ գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանն ու վարպետության թեկնածու Նարե Առաքելյանը: Ընթացիկ տուրում առաջինը ոչ-ոքի խաղաց Մարիամ Ավետիսյանի հետ, իսկ երկրորդը հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին: Գրոսմայստեր Մարիա Գևորսգյանը և միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը երկրորդ հաղթանակը տարան այս տուրում, վաստակեցին 2,5 միավոր և ընդհուպ մոտեցան երկու առաջատարներին:

 

Վաղը կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: Երկու առաջատարները կմրցեն հենց իրար հետ, իսկ Մարիա Գևորգյանը կխաղա ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանի հետ: