Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert (9)
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ամեն օր նոր ֆուտբոլիստ է ձեռք բերում

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտը» վերջին երեք օրվա ընթացքում պայմանագիր է կնքել երեք նոր ֆուտբոլիստների։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, հունվարի 25-ին թիմին միացել է ռուս կենտրոնական պաշտպան Դմիտրի Գուզը։ Հաջորդ օրը ակումբը պայմանագիր է կնքել հարձակողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանի հետ։ Այսօր «Ալաշկերտի» ֆուտբոլիստ է դարձել ղազախստանցի հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովը։

Հայաստանի չեմպիոն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։ Հունվարի 30-ին «Ալաշկերտը» ընկերական խաղ է անցկացնելու «Վանի» հետ։