Բացել լրահոսը Փակել լրահոսը
272637041_5207299952614410_3140100965235741021_n
A A
Մշակույթ

Թղթե ականներ․ հետահայաց ցուցադրություն

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է հայ ժամանակակից արվեստի և դիզայնի ականավոր դեմքերից մեկի՝ Կամո Նիգարյանի (1950-2011) պաստառային արվեստի առաջին հետահայաց ցուցադրությունը։
 «Թղթե ականներ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «Թեք տեղ» թատրոնի կողմից՝ Երևանի Գյոթեի կենտրոնի համագործակցությամբ, ընդգրկում է ավելի քան յոթանասուն տպագրված և անտիպ պաստառներ, ինչպես նաև նախապատրաստական էսքիզներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս 1970-2000-ականներին Նիգարյան գրաֆիկ-դիզայների մասնագիտական զարգացման մասին:
 1960-ականների լեհական, կուբայական և արևելա-գերմանական գրաֆիկական արվեստի ազդեցության տակ նկարիչը միաձուլել է էքսպրեսիոնիստական, սյուրռեալիստական և մինիմալիստական ոճերը գրատպության կոնցեպտուալ կիրառմամբ՝ ստեղծելու «քննադատական» պաստառի իր ուրույն տեսլականը:
Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 4 - մարտի 6-ը։