Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

Բինգյոլում և Էլազըղում երկրաշարժ է գրանցվել

Հունվարի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ (Բյուրակն) նահանգի շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 03:49-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7կմ խորության վրա։  Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։

Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ: 

Ավելի ուշ՝ առավոտյան ժամը 09։06-ի սահմաններում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել արևելյան Էլազըղ (Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում (3.5 մագնիտուդ ուժգնությամբ)։  Գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Էրզրումում։