A
A
Երևանում ելույթ կունենան ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 10-ին՝ 19։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու Գաբրիել Ֆորեի Պավանան, Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Դմիտրի Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։
Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ ճանաչում ունեցող մենակատարներ՝ ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։