Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Այնտեղ նստած՝ մի մեշոկ փող է ստանում, բայց չի ապրում մեր հոգեվիճակով․ արցախցիները պահանջում են նախարարի հրաժարականը (տեսանյութ)

Այսօր արցախից տեղահանվածները ակցիա էին իրականցնում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով Արցախի Հանապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։

«Ա1+»-ի հարցին՝ արդյոք Արցախի Հանապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրաժարականից հետո արցախից տեղահանվածների խնդիրները լուծում կստատան, ակցիայի մասնակիցներից Արտակ Ստեփանյանը նշեց՝ այո։

«Այդ մարդը չի ապրում մեր հոգեվիճակով։ Չի մտնում այս մարդկանց դրության մեջ։ Ինքը այնտեղ նստած մի մեշոկ փող է ստանում, իր համար պադավատներով ֆռֆռում է, իր համար տաքուկ կաբինետում վեր ընկած ինչ-որ բաներով է զբաղված»,- ասաց Արտակ Ստեփանյանը։

Արցախից տեղահանված Վահից Սահակյանն, ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է պահանջում նախարարի հրաժարականը։

«Համացանցից լսելով այս ակցիայի մասին՝ ժամ առաջ շտապեցի, որպեսզի ասելիքս ասեմ։ Դեռ անցած տարվա հոկտեմբեր ամիսն էր։ Գյուղապետերով հավաքվել էինք  Հայկ Խանումյանի աշխատասենյակում և քննարկում էինք բյուջեի և աշխատողների կրճատումները։ Վերջը Հայկ Խանումյանը ասեց, որ համայնքներում պետք է մնան լավագույն համայնքի ղեկավարն ու քարտուղարը»,- պատմում է քաղաքացին՝ նշելով, որ իրենց համայնքի ղեկավարը քանի որ բարեխիղճ մարդ է, նախարար Խանումյանին ասել է, որ գյուղի հաշվապահը, ով 20 և ավելի տարի բարեխիղճ աշխատել է, զոհվածի հայր է։

Գյուղապետը հարցրել է՝ հիմա ես ի՞նչ սրտով կամ ինչպե՞ս ասեմ, որ կրճատման տակ է ընկել։ Տեղահանված արցախցին պատմում է, որ Արցախի Հանապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանից իրենց գյուղապետը ստացել է այսպիսի պատասխան․ «Ինչ կլինի, չէ՞ որ զոհվածի ծնողը գումար է ստանում պետությունից։ Թող գնա այդ գումարով յոլա գնա»,- պատմում է Վահից Սահակյանը։

Մանրմասները՝ տեսանյութում։