Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրեա հավատացյալները փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա (տեսանյութ)

Հրեա հավատացյալները փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնել է Իսրայելում Հայկական համայնքների միության հիմնադիր Քրիստինե Մովսեսյանը: 📍Երեկ երեկոյան Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու մոտ դեպք է տեղի ունեցել: Երիտասարդ հրեա հավատացյալները վանկարկումներով անցնելիս են եղել եկեղեցու մոտով և փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել հայկական եկեղեցու վրա: Երևույթը անհանդուրժելի է եղել հայ համայնքի համար, և նրանք միջամտել են, որպեսզի կանխեն հրեա հավատացյալների քայլերը: Միջադեպին խառնվել են Իսրայելի ոստիկանները և հրեա հավատցյալներին հեռացրել եկեղեցու տարածքից: