Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթել է իր մրցակցին

ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլում:

Մեր հայրենակիցն այսօր կայացած 3-րդ տուրում սպիտակներով առավելության է հասել գերմանացի Վինսենտ Կայմերի նկատմամբ և տարել է երկրորդ հաղթանակը: Նա վաստակած 2,5 միավորով վստահ գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող հնդիկ Սանթուշ Վիդիթն արդեն ետ է մնում մեկ միավորով:

 

Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը սևերով կմրցի հենց հնդիկ գրոսմայստերի հետ:

 

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբի: Դրանցում հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ: