A
A
Երևանում բախվել են BMW-ն ու Ford-ը, կա 3 վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Ford մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: