Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+afrika
A A
Սպորտ

Սենեգալը առաջին անգամ տիրեց Աֆրիկայի գավաթին

Կամերունում ավարտվեց ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկությունը:

Յաունդեում կայացած եզրափակիչ խաղում Սենեգալի հավաքականը 11մ հարվածաշարում հաղթեց Եգիպտոսի ընտրանուն` 0:0, 11մ` 4:2: Այդպիսով, սենեգալցի ֆուտբոլիստներն առաջին անգամ տիրեցին «Սև աշխարհամասի» գավաթին:

Մրցանակային 3-րդ տեղը գրավեց Կամերունի հավաքականը, որը վճռորոշ խաղում հաղթեց Բուրկինա Ֆասոյի ազգային թիմին` 3:3, 11մ` 5:3: Վերջինիս կազմում հանդես եկող «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Զաքարիա Սանոգոն չի մասնակցել խաղին:

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Սենեգալի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն: Լավագույն ռմբարկու դարձավ Կամերունի հավաքականի հարձակվող Վինսենտ Աբուբաքարը, որը 7 խաղում խփեց 8 գոլ: