Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+xokey 7.02.
A A
Սպորտ

Պեկին-2022. Կանադական սկանդալ Ռուսաստանի համար

Պեկինում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում այսօր գրանցվել է առաջին սկանդալը:

Կանադայի կանանց հոկեյի հավաքականը հրաժարվել է հանդիպել Ռուսաստանի ընտրանու հետ` պատճառաբանելով, որ իրենք չեն ստացել մրցակից թիմի խաղացողերի կովիդ թեստերը: Հանդիպման կազմակերպիչներն անորոշ ժամանակով հետաձգել են այն:

Մեկ ժամ հետո կանադուհիները, այնուամենայնիվ, դուրս են եկել սահադաշտ, բայց հատուկ դիմակներով: Նրանք պահանջել են, որ ռուս հոկեյիստուհիներն էլ դիմակներ կրեն: