A
A
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմեկնի Ուկրաինա
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին փետրվարի 8-ին կմեկնի Ուկրաինայի Խարկով քաղաք: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր հավաքականը ընդլայնված կազմով կմասնակցի նախկին ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն հետևյալ ըմբիշները. Արսեն Հարությունյան, Արման Անդրեասյան, Արման Ավագյան, Սերգեյ Սարգսյան, Լյովա Գևորգյան, Մանվել Խնձրցյան, Էդիկ Հարությունյան, Նորիկ Հարությունյան, Հրաչյա Մարգարյան, Նարեկ Հարությունյան, Մենուա Յարիբեկյան, Մուշեղ Մկրտչյան, Մհեր Մարկոսյան, Հովհաննես Մաղաքյան։
Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Արմեն Մալխասյանը։