Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Մեկնարկել է սեղանի թենիսի սիրողական մրցաշար. մրցանակը 1 մլն դրամ է

Հայաստանի մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում մեկնարկել է սեղանի թենիսի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Մրցաշարն անցկացվելու է 2 փուլով, տարիքային 2 խմբով։ Առաջին փուլն անցկացվելու է մինչև փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում։ Երկրորդ՝ եզրափակիչ փուլը, կկայանա մարտի 12-13-ը, Չարենցավան քաղաքում:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները,  սիրողական մարզիկները, ինչպես նաև օտարերկրացի զբոսաշրջիկները, ովքեր չունեն առողջական խնդիրներ: Բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ և հավաստագրեր: Մրցաշարին չեն կարող մասնակցել այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին։

Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, իսկ 1-20-րդ տեղեր գրավածները` դրամական մրցանակներով։ 1-ին տեղը կստանա 1.000.000 ՀՀ դրամ։