Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այսօր «մարտի 8» ենք այստեղ նշելու՝ մեկ ամիս շուտ․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)

Այսօր փետրվարի 8-ն է։ Ուղիղ մեկ ամիս հետո մարտի 8-ն է լինելու և բնականաբար տարբեր պաշտոնյաներ, կարծում եմ նաև Դուք՝ պարոն քաղաքապետ, ուղերձով եք հանդես գալու կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։

Երևանի ավագանու նիստին իր ելույթն այսպես սկսեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Կներեք, բայց այսօր մենք «մարտի 8» ենք անելու մեկ ամիս ավելի շուտ, որովհետև մարտի 8-ի խորհուրդը իրականում կարևոր է պահել հենց տարվա յուրաքանչյուր օր։ Իսկ այսօր այս դահլիճում  տեղի են ունենում որոշակի իրադարձություններ,  որոնք այդքան էլ ներդաշնակ չեն մարտի ութի խորհրդի հետ»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով, որ մենք գործ ունենք ոչ միայն կնոջ իրավունքների հետ, այլև մայրության, մանկության հետ՝ ընդգծելով, որ այն իր համար շատ սկզբունքային հարց է։

«Ինքս, երբ սպասում էի  երկրորդ երեխայիս, ինձ հարկադրում էին դիմում գրել, կամովի դուրս գալ աշխատանքից, որպեսզի չանցնեմ օրենքով ինձ հասնող արձակուրդի։ Կային մարդիկ, ովքեր գրում և գնում էին։ Հղի կանայք։ Եվ ես պայքարել եմ այդ ժամանակ և պահպանել եմ իմ իրավունքը»,- ասաց Երևանի ավագանու անդամը՝ նշելով, որ այս դահլիճում կան մարդիկ, ովքեր հղի չեն եղել, և փորում սեփական օրգաններից բացի ոչինչ չեն կրել, բայց նիստերին չէին մասնակցում։

Մանրամասները՝տեսանյութում։