Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տիկին Աբգարյան, մենք այդ կանանց հարգում ենք․ ի տարբերություն Ձեզ, նրանք հրաժարական տվեցին (տեսանյութ)

Պետք է նշեմ, որ տեղին չեմ համարում մայրության հանգամանքը նշելը։

Երևանի ավագանու այսօրվա նիստին արձագանքելով անկախ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ելույթին ասաց  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Դուք մարտի 8 նշեցիք։ Հենց Ձեր ելույթն էր տիկին Աբգարյան, խտրականություն սեռով պայմանավորված, որովհետև չի կարելի իրավունքների ժամանակ բարձրացնել հավասարություն, իսկ պատասխանատվության ժամանակ ասել՝ գիտեք մենք կին ենք և այլն»,- ասաց Գալջյանը` նշելով, որ այդ մոտեցումը պետք է լինի միշտ։

«Եվ դուք մի քանի կանանց անուններ տվեցիք։ Այո, նրանք հարգված անձինք են մեր կողմից։ Եվ ի տարբերություն Ձեզ, իրենք այլ կերպ վարվեցին և մանդատները վայր դրեցին։ Կարծում եմ դա ավելի հարգանքի արժանի մոտեցում է»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում։