Այս իշխանության օրոք քաղաքական բանտարկյալները հասել են դատական իշխանություն․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքական բանտարկյալներ ունեցել ենք միշտ՝ բոլոր իշխանությունների օրոք։ Բայց այս իշխանության օրոք քաղաքական բանտարկյալները հասել են դատական իշխանություն։ Եվ սա աննախադեպ է։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի պաշտպանություն Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի։
«Եվ դատական իշխանության միջոցով դատական իշխանությունը դարձել է քաղաքական բանտարկյալ։ Եվ այսօր Առուշ Առուշանյանի դատն է։ Եվ այդ դատավորի ձեռքում է առանցքային շատ կարևոր որոշում, թե ինչպես է ընթանալու քաղաքական բանտարկյալների ընթացքը։ Մենք գիտենք՝ անցյալում ինչ որոշում ինքը կայացրել է և վաղը մենք կիմանանք, թե ինքն ունի այդ վճռականությունը, դատական անկախությունը՝ ճշգրի, անկախ որոշում կայացնելու, թե ոչ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծելով, որ ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանը քաղաքական բանտարկյալ է և գտնվում է մինչ դատական վարությում՝ անմեղության տիրույթում։
«Եթե դատախազներն ունեն փաստեր՝ թող իրենք դատավարության միջոցով ներկայացնեն և փորձեն փաստել իրենց մեղադրանքները։ Եվ թույլ տան, որ ընտրված քաղաքապետը ծառայի իր համայնքին, և այնպես լինի, որ ՀՀ-ն չունենա հավելյալ քաղաքական բանտարկյալներ»,-ասաց Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց,որ ինքը մեծ ցավ է ապրում, որ ՀՀ-ն այս վիճակում է, նշելով՝ նրանց ովքեր եկան իշխանության ժողովրդավարական կարգախոսով իրենց ձեռամբ, իրենց քաղաքական որոշումներով, հարվածներով ապահովում են մեր երկրի համար քաղաքական բանտարկյալներ։
Հիշեցնենք՝Վերաքննիչ դատարանը քննում է Առուշ Առուշանյանի բողոքը՝ կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ։ Իսկ Առուշ Առուշանյանի աջակիցները դատարանի դիմաց խաղաղ ակցիա են իրականացնում ի աջակցություն Գորիսի կալանավորված քաղաքապետի։
Մանրամասները՝ տեսանյութում։