Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk
A A
Սպորտ

Կատյա Գալստյանը օլիմպիական խաղերում գրավեց 80-րդ տեղը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանից մեկնարկի դուրս եկավ դահուկավազորդ Կատյա Գալստյանը:

Կանանց դահուկային արագավազքի մրցումների նախնական փուլում մեր մարզուհին 4:00,48 րոպե արդյունքով 90 մասնակիցների մեջ գրավեց 80-րդ տեղը և ավարտեց ելույթները:

Փետրվարի 10-ին նա և Անգելինա Մուրադյանը հանդես կգան 10 կմ դասական ոճով դահուկավազքում: