Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess usanox 9.02.
A A
Սպորտ

Հայաստանի ուսանող շախմատիստները գրավել են 3-րդ տեղը

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացված արագ շախմատի համալսարանական գավաթի առցանց խաղարկությունում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շախմատի թիմը դարձել է 3-րդ մրցանակակիր։

Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: ՀՖԿՍՊԻ թիմում ընդգրկված են եղել Աննա Սարգսյանը, Ալեն Երեմյանը, Արտյոմ Մանուկյանը և Մարիամ Ավետիսյանը:

Խաղարկությունն անցկացվել է 9 տուրով: Մրցաշարին մասնակցել է 691 թիմ: