Բացել լրահոսը Փակել լրահոսը
271746822_115611297656923_5971000843865243376_n
A A
Հասարակություն

Սիսիանի համայնքի ավագանու անդամների օրենքով սահմանված թիվը 15-ն է․ համայնքապետարան

Սիսիանի համայնքապետարանը տեղեկացնում է․

Ի պատասխան Սիսիանի համայնքի ավագանու 2021թ․ օգոստոսի 17-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը կայացած թվով 7 նիստերի իրավազոր չլինելու վերաբերյալ մամուլում շրջանառվող քննարկումների՝ տեղեկացնում ենք, որ Սիսիանի համայնքի ավագանու անդամների օրենքով սահմանված թիվը 15-ն է։

Ավագանու անդամներից Նաիրա Ներսիսյանի և Դավիթ Համբարձումյանի լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարեցվել են Սիսիանի համայնքի ավագանու 27․08․2019թ․ թիվ 58-Ա և 24․01․2020թ․ թիվ 02-Ա որոշումերով (ՏԻՄ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Հետևաբար Սիսիանի համայնքի ավագանու անդամների թիվը օրենքով դարձել է 13, ինչը նշանակում է, որ ավագանու նշված նիստերը կարող են կայանալ և որոշումներ ընդունվել համայնքի ավագանու 7 անդամների ներկայության դեպքում։

Առկա են ավագանու նիստերի արձանագրությունները, բոլոր նիստերն ուղիղ հեռարձակվում են (ՏԻՄ օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մաս) և դրանց տեսաձայնագրություններն առկա են ինչպես Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայքի «Սիսիանի համայնքի ավագանու Պատկերասրահ» բաժնում, այնպես էլ Սիսիանի համայնքապետարանի յութուբյան էջում։