Բացել լրահոսը Փակել լրահոսը
273567513_332192132281645_4388194958211412487_n
A A
Հասարակություն

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը հայտարարություն է տարածել․ այն ներկայացնում ենք ստորև․
 
 
"Սասնա Ծռեր" ապստամբ խմբավորումը հրամանատար չի ունեցել և չէր կարող ունենալ, քանի որ ապստամբներն ունեին հրամանատար։
Ապստամբների հրամանատարը Ժիրայր Սեֆիլյանն էր, որն ապստամբության ժամանակ ապօրինի և անհիմն մեղադրանքով գտնվում էր բանտում։
Այդ պատճառով ստեղծվել էր ղեկավարող խորհուրդ, որն ընթացքում կոչվեց շտաբ։
 
Հետագայում շտաբի անդամներից մեկը նեղ շրջանակներում ու մասնավոր խոսակցությունների ժամանակ մի քանի անգամ փորձել է իրեն ներկայացնել որպես հրամանատար, սակայն, հանդիպելով ապստամբների և այլ իրազեկ մարդկանց տարակուսանքին ու մերժմանը, նահանջել է։
 
Երեկ այդ նույն անձն արդեն հրապարակավ է իրեն հռչակել որպես "Սասնա Ծռեր" խմբավորման հրամանատար։ Ուստի ստիպված ենք հրապարակավ հերքել նրա անհիմն հայտարարությունը։
 
Համոզված ենք, որ անձնական դրդապատճառներով ազգային-ազատագրական պայքարի դեմ դուրս եկած և իր հրամանատարին ու ընկերներին ուրացած ինքնակոչը շուտով ստիպված է լինելու ամբողջ ժողովրդի աչքի առաջ առերեսվել ճշմարտության հետ։
 
"Սասնա Ծռեր" նախկին խմբավորման շտաբի անդամներ՝
Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
Թորոս Թորոսյան
Արմեն Լամբարյան