Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մանկատների հաշմանդամություն ունեցող շրջանավարտները կստանա՞ն բնակարան (տեսանյութ)

Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրող Համլետն ու Արսենը սեփական տանիք ունենալու մասին են երազում։

Մանկատան՝ հաշմանդամություն ունեցող շրջանավարտները սեփական կացարան ունենալու իրենց երազանքները պետության միջոցով իրականություն դարձնել չեն կարող։ ՀՀ կառավարությունը 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է որոշում, ըստ որի մանկատների՝ հաշմանդամություն ունեցող շրջանավարտների՝ «ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները» բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն։

Հաշմանդամություն ունեցող շրջանավարտները Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը բնակվել կարող են նաեւ  18 տարին լրանալուց հետո էլ, բայց  սա հարցի լուծում չէ։

Հաշմանդամություն ունեցող մանկատան շրջանավարտների բնակարանով ապահովելու հարցը բարձրացվել է և՛ ներկա, և՛ նախկին Կառավարությունների օրոք, բայց  մանկատան հաշմանդամություն ունեցող ոչ մի շրջանավարտ դեռ բնակարան չի ստացել։

Այս հարցը լուծելու համար օրենքում փոփոխություններ են նախատեսվում։

Պետությունը կարող է ստեղծել փոքրիկ տներ, որտեղ կբնակվեն այսօր մանկատներում ապրող հաշմանդամություն ունեցող շահառուները ՝  խնամակալների աջակցությամբ։

ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետի պարտականությունները կատարող Արտակ Հարությունյանը նշում է՝ մանկատներում ապրող հաշմանդամություն ունեցող շրջանավարտների կացարանի հարցը լուծելը պետության պարտավորությունն է, բայց կախված